Ես բացառում եմ որևէ չարաշահման դեպքի բացահայտում ՝ իմ անձի հետ կապված. Արծվիկ Մինասյան
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն Ազատություն ռադիոկայանի ասուլիսի ընթացքում պնդել է, որ Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի մեջ չի կարող լինել:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ՝ քրեական գործերի, չարաշահումների մասով, Մինասյանը պատասխանել է. «Ես բացառում եմ որևէ չարաշահման դեպքի բացահայտում՝ իմ անձի հետ կապված: Թեև այժմ մեր երկրում ոչինչ բացառել հնարավոր չէ, հաշվի առնելով վերջին ձերբակալությունները: Չկա այսօր պետական իշխանության մեջ գտնվող անձ, որ ինձ մեղադրանք ներկայացնի: Քանի որ առաջնորդվել եմ պետական շահով: Ես այն պաշտոնյաներից եմ եղել, որ գիշերը հանգիստ եմ քնել, իմ աշխատանքը թույլ է տալիս անել այս պնդումը: Ես և իմ դաշնակցական ընկերները վախեցող տեսակ չենք»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի դասախոսական կազմի հետ հանդիպմանը, Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե այդպես պետք է հանդիպեր, ավելի լավ էր չհանդիպեր:
«Վիրավորական վերաբերմունքը պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ՝ սկսած գրիչով թելադրելու վարքագծից վերջացրած կոպիտ արտահայտված մոտեցումներով, գործընթացները կուսակցականացնելն ու քաղաքականացնելը: Սա ճիշտ բան չի, ես չարախնդությամբ չեմ մոտենում այս հարցին, այլ սրտացավությամբ»,-ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա