Թոմաս Բախը ստուգել է Դակարի պատրաստվածությունը պատանեկան Օլիմպիական խաղերին
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն այցելել է Սենեգալի մայրաքաղաք Դակար, որը 2022 թվականին կընդունի պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Թոմաս Բախը ՄՕԿ-ի համակարգող խմբի ներկայացուցիչների հետ այցելել է այն մարզօջախները, որտեղ անցկացվելու են մրցումները: ՄՕԿ-ի ղեկավարը ներկա է եղել նաև թաեքվոնդոյի, սուսերամարտի և կարատեի մաստեր կլասի, ինչից հետո այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Սենեգալում գտնվող նորակառույց գրասենյակ:
Հիշեցնենք, որ Սենեգալն առաջին աֆրիկյան երկիրն է, որտեղ կանցկացվեն Օլիմպիական խաղեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա