Էդուարդ Թոփչյան. Պետք է մեր կրթական համակարգի մասին շատ լուրջ մտածենք
«Երբ իմ ուսանողների մեջ հայեր են լինում, անմիջապես զգում եմ, գենետիկան ուրիշ է, տաղանդավոր են: Այդ տարբերությունը ես զգում եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանը:
Նրա որդին՝ հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն, ասաց, որ Հայաստանում էլ շատ լավ սերունդ է աճում, շատ տաղանդավոր են, պոտենցիալ ունեն:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի խոսքով, տաղանդը միշտ կա, սակայն պոտենցիալը պետք է զարգացնել, իսկ դրա համար պետք է կրթություն:
«Մենք պետք է մեր կրթական համակարգի մասին շատ լուրջ մտածենք: Ես սա միշտ ասել էլ, հիմա էլ եմ ասում: Չգիտեմ՝ ով պետք է մտածի, բայց ինձ թվում է կրթական համակարգում էլ հաշիվը 9:1 է»,- նշեց նա՝ նկատի ունենալով Իտալիա-Հայաստան խաղում մեր ազգային հավաքականի պարտությունը 9:1 հաշվով:
Մաեստրոյի խոսքով, հրաշալի է, որ ամբողջ աշխարհում կան շատ լավ ու հաջողությունների հասած հայ երաժիշտներ, երգիչներ, որոնք հիմնականում կրթությունը դրսում են ստացել, բայց Հայաստանում ամեն ինչ վտանգված է:
«Ամեն ինչում մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ: Մենք հիմա սովոր ենք խոսել: Խոսելով չի լինի: Երևի մի քանի տասնամյակ էլ կկորցնենք, մինչև այդ բանը հասկանանք: Իսկ մենք խոսում ենք, PR-ներ ենք անում:
Իրական հայրենասիրությունն այն է, որ այսօր մտածենք, թե ինչ է լինելու ապագան: Իսկ խոսելով… Բոլորս լավ խոսում ենք, նման պրոբլեմ չկա»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան