ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
15:18
Ուսանողները քայլերթով հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ընդունարանի աշխատակցին։ Այնուհետև՝ վերադարձել դասի:
11:24
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասադուլ անող ուսանողները քիչ անց շարժվելու են դեպքի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղ դիմում-նամակ են հանձնելու ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ու գիտական խորհրդին: Քայլերթի նախաձեռնող խմբի անդամ, ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ իրենք նամակ են հանձնելու ու երեք աշխատանքային օր սպասելու են ռեկտորի պատասխանին, որից կախված կլինի իրենց հետագա քայլերը: Նա տեղեկացրեց, որ իրենք երեք օրով դադարեցնում են դասադուլը, քանի որ մի շարք դասախոսներ իրենց նման կոչով են դիմել:
«Դիմումում անդրադարձել ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին պահվածքին պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Մենք պահանջում են դիրքորոշում հայտնել՝ դատապարտող: Չեմ ասում ատելության կոչերով ու հայհոյող»,- նշեց նա:
Գ. Գյուլումյանի խոսքով, այդ հանդիպմանն Արայիկ Հարությունյանի պահվածքը նախարարին վայել չէր, իրենց դասախոսներն արժանի չէին նման արհամահրական վերաբերմունքի, դասախոսների որևէ հարցի չի պատասխանել, այլ կոնտեքստից կտրել է իրեն անհրաժեշտ հատվածները, անդրադարձել դրանց ու փակել նիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, մասնավորապես, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելուց:
ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն երկու շաբաթ դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
- «Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
- Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում