Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատավարությունն անցկացնել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին փաստաբան Ալեքսեյ Լիպցերն ասել է «Կոմերսանտին»։
Նրա խոսքով, ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է նախնական քննությունը։ Այս միջնորդությունն ակտուալ կլինի, եթե մերժվի պաշտպանների առաջին միջնորդությունը քրեական գործը դադարեցնելու վերաբերյալ, քանի որ Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակում և երկար տարիների խոշտանգումներից հետո։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
- Հորը սպանելուց հետո Խաչատուրյան քույրերից մեկը զանգել է ոստիկանություն
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին