Հարկադրաբար ՍԴ որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել. Տոնոյան
Կառավարության նիստում հաստատված՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս քննարկում չի ունեցել։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ինձ համար առավել քան տարօրինակ է այս հարցի հետ կապված հապճեպությունը։ Չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցը՝ այսպես հապճեպության ռեժիմով քննարկման դնելու համար»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է հետևանքներին՝ նա վստահությամբ նշեց, որ հարկադրաբար ՍԴ որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել. «Բոլոր գործընթացները պետք է իրավական հարթության մեջ տեղի ունենան։ Ինձ համար նաև անհասկանալի է Արդարադատության նախարարի այն պնդումը, թե սա նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքության հետ կապված հարցը»։
Ինչ վերաբերում է 2020 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշմանը՝ ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ասաց. «Մենք հստակ ներկայացրել ենք, թե ինչն է պատճառոը որ 2020 թվականի բյուջեի հանդեպ ունենք բացասական վերաբերմունք, կետ առ կետ անդրադարձել ենք, թե որ ճյուղերի հետ կապված, որտեղ ենք մտահոգություն տեսնում»։
Նրա խոսքով՝ իրենք բազմիցս ասել են, որ այս բյուջեն տնտեսական հեղափոխության հետ որևէ կապ չունի։
«Մեր դիրքորոշումը բացառապես գործընկերոջս նշած գործոնով է պայմանավորված»,- հավելեց Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան