Երևանում երթուղայինի վարորդը ցանկացել է կտրել «Վերվարածներ»-ի Կնյազի վիզը
«Ես հասկացա, որ Հայաստանում վտանգավոր է ապրելը։ Օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ Գազելի շոֆեռ իր սալոնից դանակ, խանչալ, չապաջաղ հանի ու ոչ ավել ոչ պակաս կնոջս աչքի առաջ ուզենա իմ վիզը կտրի»,-ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է դերասան Արտյոմ Կարապետյանը։
Նա դիմել էր Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ոստիկանության շարքային ծառայողից մինչև ոստիկանության պետ։
«Դեպքի ժամանակ դիմացի մայթին ոստիկանության մեքենա էր կանգնած, մեքենա էլ չէ, ավտոբուս՝ պազիկ, բայց ձեն-ծպտուն չեղավ, պազիկց պ-ն էր մնացել»,-ասաց դերասանը հրապարակած տեսանյութում։
Նա սպառնում է, որ իր մեքենայով կանցի իր դեմը կտրողների վրայով, իսկ վաղվանից իր մեքենայի մեջ էլ սառը զենք է լինելու, քանի որ, իր պնդմամբ, Հայաստանում իր կյանքը վտանգված է։
«Հայաստանում դեռ վիկինգների կուլտուրան է»,-նշեց նա։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Կարապետյանի հրապարակման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ ամերիկյան Gallup հետազոտական-վերլուծական ընկերությունը հրապարակել է «Համաշխարհային օրենք և կարգ 2019» զեկույցը, որում Հայաստանը համարվել է անվտանգ երկիր: Մասնավորապես, Հայաստանը անվտանգ երկիր է համարվել հարցման մասնակիցների 89 տոկոսի արդյունքներով:
Հարակից հրապարակումներ`
- Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև
- Քաղաքացին ահազանգում է. ՃՈ անգործությունը մարդկային կյանքեր է արժենում