Քաղաքական 09:19 20/11/2019 Տարածաշրջան

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International

Առնվազն 106 ցուցարար է զոհվել Իրանի 21 քաղաքներում անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, որոնք սկսվել էին վառելիքի գների բարձրացման պատճառով։ Նախօրեին այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը։

«Կազմակերպությունը կարծում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, որոշ զեկույցներով ենթադրվում է, որ զոհվել է մոտ 200 մարդ», - ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: Այս մասին գրում է reuters-ը։

Նշվում է, որ դիպուկահարները կրակել են ցուցարարների բազմության ուղղությամբ տանիքներից, իսկ մեկ դեպքում՝ ուղղաթիռից: Լոնդոնում գործող Amnesty International-ը հայտնել է, որ իրենց տվյալները հիմնված են վկաների հավաստի հաղորդագրությունների, հաստատված տեսանյութերի և իրավապաշտպաններից ստացված տեղեկությունների վրա:

«Զեկույցները բացահայտում են Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սարսափելի սպանությունները, որոնք կիրառել են անհամաչափ ու  մահացու ուժ՝ հիմնականում խաղաղ ցույցերը ցրելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է, որ հետախուզական և անվտանգության ուժերը զոհվածների մարմինները չեն վերադարձրել իրենց ընտանիքներին և ստիպել են ուրիշներին արագորեն թաղել մարմինները՝ առանց անկախ դիահերձման։

Հայտնի է դարձել, որ մոտ 1000 ցուցարար ձերբակալվել է: Բողոքի ցույցերի ընթացքում սպանվել են նաև անվտանգության ուժերի և ոստիկանության անդամներ: Երեքը դանակահարվել են Թեհրանի մերձակայքում, երկուշաբթի հաղորդել էր ISNA գործակալությունը:
Սոցիալական լրատվամիջոցների կադրերը ցույց են տվել, որ ցուցարարները վառում են բարձրաստիճան պաշտոնյաների նկարները և կոչ են անում հոգևորական ղեկավարներին հեռանալ։

Պետական հեռուստատեսությունը նշել է, որ տեղի են ունենալու բողոքի ցույցերում սպանված անվտանգության աշխատակիցների հուղարկավորություններ, ավելացնելով, որ հազարավոր իրանցիներ հավաքվել են մի քանի քաղաքներում՝ անկարգությունները դատապարտելու համար:
Կիրակի օրը Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանում բողոքի ցույցերում մեղադրել էր Իրանի արտաքին թշնամիներին, այդ թվում ԱՄՆ-ին, և ցուցարարներին անվանել էր «ավազակներ»:

Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է «վճռական» գործողությունների մասին, եթե բողոքի ցույցերը շարունակվեն:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվեցին նոյեմբերի 15-ից, երբ կառավարությունը հայտարարեց վառելիքի գների մոտ 50 տոկոս աճի մասին։ Կառավարությունը նշել է, որ գների բարձրացումը նպատակ ունի հավաքել տարեկան մոտ 2,55 միլիարդ դոլար՝ ցածր եկամուտների ունեցող մոտ 18 միլիոն ընտանիքներին լրացուցիչ սուբսիդիաներ տրամադրելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:53
Բորբոսասնկեր, միկրոօրգանիզմներ «Ռագմակ»-ի գործարանի արտադրած տոմատում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ
«Գոյ» թատրոնի դերասանները արդեն 6 օր է նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
10:33
Քաղաքացին ԱԺ շենքի մոտ սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը
Նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային...
Աղբյուր` Panorama.am
10:19
Հայաստանի հետ բանակցվող փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան. Հաջիև
Նա հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։
Աղբյուր` Panorama.am
10:08
Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում
Ալեքս Սահակյանը շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության շրջանակներում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Ֆիգարոյին
Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Վթար Սեբաստիայի փողոցում. Մի քանի մարդ հոսպիտալացվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 12-ին, ժամը 20:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոյեմբերի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.97 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Գերասիմ Վարդանյան. Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ
Դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա դիմել է ընկերներին....
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Ինչու են Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին կանչել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հայաստանը կողմ քվեարկելուց բացի նաև համահեղինակ է եղել ՄԱԿ-ում ընդունված ՌԴ բանաձևին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Եվրոպամետ ուժերը արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի. Ի՞նչ են մտադիր անել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ուժերը «պլան Բ»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Ինչ որոշում ունի ՔՊ-ն Սիրունյանի ԲԴԽ անդամ դառնալու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն այս շաբաթ կընտրի ԲԴԽ անդամ: ՔՊ-ն առաջադրել է նախկին դատախազ, այժմ փաստաբան, 2018-ից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռենջերներ»-ից էկոպարեկներ և վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր...
Աղբյուր` Panorama.am
08:47
Նոյեմբերի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:41
Սասունյան. Հայերն այժմ նոր թիրախ ունեն. Հորդանանը՝ Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու համար
Կարծես թե հայերը քիչ խնդիրներ ունեին լուծելու, հիմա էլ պետք է պահանջեն, որ Հորդանանը չեղյալ համարի իր արցախյան թեմայով «Օսկար»-ի...
Աղբյուր` Panorama.am
08:35
«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է, իսկ կդատվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:34
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը երկարեցնում է կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի...
Աղբյուր` Panorama.am
08:26
«Հրապարակ». Գյումրիում ՔՊ-ն ուզում է կառավարում ստանձնել Արամ Զավենիչի և Դոգի հետ համագործակցությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
23:47
Գրետա Թումբերգը Հայաստանում է.
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ,բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է «Այսօր մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:39
Փեսան դանակшհարել է աներողջը
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:54
Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
BBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին: Ելույթ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման (հութիների) մարտիկները Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն»...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում են
2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «1/3 Արդարադատության միջազգային դատարանը...
Աղբյուր` Panorama.am
21:39
Միրզոյանը կրկնել է Փաշինյանի խոսքերը, թե ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։...
Աղբյուր` Panorama.am
21:09
«Դոմուս»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
20:59
Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր
Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Արմսպորտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան
13:52 12/11/2024

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}