Լիբանան. «Արաբական գարուն» աշնանը
Լիբանանում արդեն ավելի քան 1 ամիս շարունակվում են բողոքի ակցիաները, ցուցարարները պահանջում են պետության ղեկավարությանը հեռանալ: Թվում է, թե քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ երկրի բնակչությունը միավորվել է՝ մոռանալով տարբերությունների և անցյալի դժգոհությունների մասին: Այս մասին գրում է euronews-ը։
Լիբանանի երիտասարդությունը դարձել է շարժիչ ուժ, որը գոհ չէ երկրում տիրող տնտեսական իրավիճակից և ամենակարևորը`քաղաքական վերնախավի չփոփոխվելուց ու կոռուպցիայից: Բողոքարարներն արդեն ապահովել են կառավարության հրաժարականը:
«Ցուցարարներն արգելափակել են խորհրդարանը, մենք չենք կարող նիստեր անցկացնել նման պայմաններում», - ասել է Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Մուհամմադ Սաֆադին, որը տեղական ԶԼՄ-ների կողմից անվանվում է վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդը:
Լիբանանում, սակայն, այս պահին քաղաքական փակուղուց ելք չի նշմարվում: Միևնույն ժամանակ, անվերջ բողոքի ցույցերը երկիրը դրել են տնտեսական փլուզման եզրին:
Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց բարձրացնել WhatsApp-ի զանգերի հարկը։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում ճգնաժամը սրվում է
- Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին
- «Baby Shark» մանկական երգը դարձել է Լիբանանում բողոքի ակցիաների «հիմնը»
- Համազգային բողոքի ցույցերից հետո՝ Լիբանանի վարչապետը համաձայնության է եկել բարեփոխումների փաթեթի շուրջ
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն