Վրաստանում ընդդիմությունն ու ցուցարարները պատրաստվում են նոյեմբերի 25-ին մեծամասշտաբ ակցիա անցկացնել
Վրացի ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիում։ Այս կերպ նրանք փորձելու են տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը։
Նշենք, որ նախօրեին Վրաստանի ՆԳՆ-ի երկու պաշտոնական գզուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով՝ ցրել է Ռուսթավելի պողոտայի ցույցը, իսկ ընդդիմությունը դադար է վերցրել անելիքները քննարկելու համար։ Այս մասին գրում է Region monitor-ը։
Իսկ այսօր՝ նոյեմբերի 20-ին, ակտիվիստները պատրաստվում են Վրաստանի դատախազության շենքի մոտ հավաքվել՝ պահանջելու նախօրեին ձերբակալված 37 ցուցարարների ազատ արձակումը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ է արդեն Վրաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Զանգվածային ցույցերը բռնկվել են այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում չի հաստատվել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը
- Վրաստանում քաղաքական ճգնաժամ է՝ խոստացված սահմանադրական փոփոխությունների տապալման պատճառով