Քննարկվում է Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորելով հյուրին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Երևանի քաղաքապետը կարևորել է նաև փոխադարձ այցելություններն ու քաղաքների միջև փորձի փոխանակման ծրագրերը:
Իր հերթին, դեսպան Կիշան Դան Դեվալն, ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը, առաջարկել է կոնկրետ ուղղություններով խորացնել հարաբերությունները Հնդկաստանի՝ հատկապես հայաշատ և հայկական ժառանգություն ունեցող քաղաքներում:
Զրուցակիցները քննարկել են նաև Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան