Տնտեսություն 18:41 21/11/2019 Հայաստան

Բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում. Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն

2020 թվականի հունվարի 1-ից  ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի փոփոխված տարբերակը դրական ազդեցություն կունենա բանկային համակարգի վրա: Այս մասին «Բիզնեսի ֆինանսավորում․թվային նոր լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝  բոլոր փոփոխությունները հիմնականում մեղմացնում են հարկային ռեժիմը, բացի այդ, փոքր և միջին բիզնեսը, միկրոբիզնեսը, ըստ էության, ազատվելու են հարկերի վճարումից:

«Եթե հարկերից ազատվում են, դա նշանակում է, որ կմեծանան բիզնեսի եկամուտները, ինչի արդյունքում էլ բիզնեսի զարգացման և վարկավորման հնարավորությունը կմեծանա։  Բացի այդ,  հարկերից միկրոբիզնեսի ազատումը կհանգեցնի նրան, որ կվերանա ստվերում մնալու կամ շրջանառությունը թաքցնելու անհրաժեշտությունը։ Այս տրամաբանությամբ՝ ստվերից դուրս կբերվեն մեծ ծավալով միջոցներ, իսկ սա բանկերի համար շատ կարևոր է, քանի որ մեր վերլուծություններն ու որոշումները կայացնում ենք  ունեցած տեղեկությունների հիման վրա»,- ասաց Արման Բարսեղյանը։

Հարցին, թե բիզնեսին տրվող վարկավորման ծավալների աճն  ինչով է պայմանավորված, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը նախ նշեց, որ 2019 թվականի ընթացքում առավել արագ տեմպերով աճել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը։ Ըստ նրա՝ մասնավորապես աճել են հիպոթեքային ու սպառողական վարկերը։

«Հիպոթեքային վարկերի առումով աճի գործոնները բազմաթիվ են։ Նախ և առաջ 2015 թվականի ՀՆԱ-ի անկումից հետո, ըստ էության, որոշակի հետաձգված  պահանջարկ կար։ Եվ մոտ երեք-չորս տարի շուկան պասիվ էր, իսկ այդ բացը պետք է շուկան լրացներ։ Երկրորդ, բնակչության սպասումների առումով լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Քանի որ բնակչության մեծամասնությունը սպասում է, որ գների բարձրացում պետք է տեղի ունենա, այս հանգամանքը նույնպես նպաստում է, որ պահանջարկն աճի։ Կարևոր ու վճռական է նաև եկամտահարկի վերադարձի մեխանիզմը, որից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ։ Բացի այդ, շինարարությունն է ակտիվացել։ Այսինքն՝ գործոնները բազմաթիվ են»,-ընդգծեց Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով՝  հիպոթեքային վարկերի պորտֆելն այս տարվա ընթացքում ավելի քան 50 տոկոսով աճել է։ Ըստ նրա՝ վարկային պորտֆելը կարելի է գնահատել որպես առողջ, քանի որ դրանք բոլորը վճարունակ, գրանցված աշխատավարձեր ունեցող, գերազանցապես առաջնային շուկայում գործարքներ կատարած ու բնակարաններ ձեռք բերած մարդիկ են. «Այսինքն՝ պորտֆելը բավական բարձր որակ ունի»։

Անդրադառնալով բիզնեսի վարկավորմանը՝ Արման Բարսեղյանն ասաց, որ այդ ուղղությամբ այս տարվա ընթացքում գրանցված ակտիվությունն ընդամենը գործընթացի սկիզբն է։

«Ռեգիստի տվյալները վկայում են, որ բազմաթիվ նոր ձեռնարկություններ են գրանցվել, և ակնկալում ենք, որ հաջորդ տարի կզգանք բիզնես վարկերի մասով իրական ակտիվություն։ Գուցե և մյուս տարի բիզնես վարկավորման առումով տեմպերը գերազանցեն ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները։ Նաև հարկային փոփոխությունները նույնպես կնպաստեն, որպեսզի մեր ակնկալիքներն իրականություն դառնան»,- ընդգծեց նա։

Հարցը, թե բանկային համակարգն արդյոք զգո՞ւմ է ստվերային տնտեսության դեմ պայքարի  արդյունքները, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը նշեց, որ ամեն օր դրա ականատեսն են լինում։

«Գործատուների կողմից  բանկային համակարգի միջոցով աշխատակիցներին աշխատավարձերի փոխանցումները կտրուկ աճել են։ Հատկապես վերջին ամիսներին մեծ հոսք ունենք։ Այսինքն՝ աշխատավարձերն ավելի շատ սկսել են բանկերի միջոցով վճարել, այլ ոչ թե կանխիկ։ Այս առումով մեծ առաջընթաց կա, որը տեսնում ենք ըստ մեր ցուցանիշների»,- նշեց Արման Բարսեղյանը։

Նա նաև ասաց, որ փոխվել է հայտարարագրված և չհայտարարագրված շրջանառությունների հարաբերակցությունը,  այսինքն՝ բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}