Բայդեն. Թրամփը և Պուտինը չեն ցանկանում ինձ տեսնել ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը չեն ցանկանում, որ ինքը դառնա ԱՄՆ նախագահ։ Այս մասին Բայդենը հայտարարել է MSNBC հեռուստաալիքով դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ։Այս մասին գրում է interfax-ը։
«Ես իմացել եմ իմպիչմենտի այս լսումներից ինչ-որ բաներ․ այն, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ես դառնամ թեկնածու։ Երկրորդ, ես հասկացա, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ ես դառնամ նախագահ: Ուստի ես շատ բան սովորեցի այդ լսումներից», - ասել է Բայդենը՝ Թրամփի իմպիչմենտի լսումների մասին։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ինքն այն թեկնածուն է, որը լավագույն հնարավորությունն ունի հաղթելու Թրամփին:
Նշվում է, որ դեմոկրատները նախագահի դեմ իմպիչմենտի գործընթացը սկսեցին 2019-ի սեպտեմբերի 24-ին, այն բանից հետո, երբ ամերիկացի ինֆորմատորը մտահոգություն հայտնեց այս տարվա հուլիսի 25-ին Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված, որի ընթացքում Թրամփը հորդորել էր Զելենսկուն հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթերի դեմ, որը Ուկրաինայում Բուրիսմա ընկերության ղեկավար կազմի մեջ էր։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Թրամփը ԱՄՆ պատմության երրորդ նախագահն է, ով առերեսվում է իմպիչմենտի հետ
- Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով լսումներ են սկսվում
- Բոլթոնը հրաժարվել է ինքնակամ ներկայանալ՝ Թրամփի իմպիչմենտի համար վկայություն տալու
- Իմպիչմենտի գործընթացի տակ գտնվող ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել նաև Չինաստանին հետաքննել Բայդեններին
- Դեմոկրատները սկսել են Թրամփի իմպիչմենտի գործընթացը
- Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»
- Ամերիկացի միլիարդատերը կծախսի 40 միլիոն հասնելու Թրամփի իմպիչմենտին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում