Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։
Բորսայից հայտնում են, որ դոլարային պարտատոմսերի՝ AMZPXKB21ER2, արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7․5%՝ եռամսյակային վճարման պարբերականությամբ և 36 ամիս մարման ժամկետով։ Արժեկտրոնի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է։
Դրամային պարտատոմսերը՝ AMZPXKB22ER0, թողարկվել են 11% արժեկտրոնային եկամտաբրությամբ և 100 000 դրամ անվանական արժեքով։ 36 ամիս շրջանառության ժամկետով արժեկտրոնի վճարումները տեղի են ունենալու կիսամյակային պարբերականությամբ։
Պարտատոմսերը գնելու համար անհրաժեշտ է այցելել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպությունների գրասենյակ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան