Հասարակություն 11:15 21/11/2019 Հայաստան

Ցենտի արժեքը

Ազգը ծառի նման է․ ունի արմատներ, բուն, ճյուղեր, տերևներ։ Արմատներն են լեզուն, մշակույթն ու հավատը, բունը՝ պատմությունն է, ճյուղերն՝ ազգային ավանդույթներն ու արժեքներն են, իսկ տերևները մարդիկ են՝ պատմություն կերտողներն ու նրանց ժամանակակիցները։ Որքան խորն են արմատները և հաստատուն է բունը, այնքան ուժեղ է ազգային ինքնության զգացողությունը։ Մեր արմատները զորեղ են, և հենց դա են դարեր շարունակ փորձել փչացնել մեր թշնամիները։ Շատ են վնասել, սակայն ոսկրածուծին երբեք չեն հասել։

Իսկ նոր կոչվող Հայաստանում կասկածելի կենսագրությամբ և անցյալով չինովնիկներն այսօր փորձում են իրագործել թշնամիների հենց այդ երազանքը՝ զրկել հային ազգային ինքնության գիտակցությունից։ Այնքան հետևողականորեն են լծվել այդ գործին, որ արդեն հիմարություն կլինի մտածել՝ «դե, էդքան են հասկանում ու կարողանում»։ Ո՛չ, անում են այն, ինչի համար տարիներ շարունակ աշխարհաքաղաքացիություն են յուրացրել արտասահմանյան դասընթացներում, և դրամաշնորհներ են ստացել օտարերկրյա կենտրոններից ու անհատներից։

Մշակույթի դերի նսեմացումը՝ նախարարությունն այլ գերատեսչության մեջ խցկելով, սպասելի էր դարձնում ազգային կարևորագույն հենասյուների թիրախավորումը։ Նույնն էր ուրվագծում նաև եկեղեցու դեմ սանձարձակ ոտնձգությունների արշավը։ Հանրության լռությունը ոգևորեց ազգատյացներին կատարել հաջորդ քայլը՝ հայագիտական առարկաները ԲՈՒՀ-երում կամավորության սկզբունքով դասավանդելու և եկեղեցու պատմությունը դպրոցներում արգելելու նախագծով։ Սա արդեն առաջ բերեց լուրջ դիմակայություն։

Ուսանողների ընդվզումը և շուրջօրյա նստացույցը՝ նախարար Հարությունյան Արայիկի հրաժարականի պահանջով, պետք է որ լուրջ անհանգստություն ծնեին փողոցային պայքարի գիտակների մոտ, բայց կարծես թե իրենց դա առանձնապես չի էլ հուզում։ Կամ իրոք էնքան խելք չունեն, որ գիտակցեն հետևանքները, կամ էն աստիճան մանկամիտ են, որ վստահ են իրենց հարատևության վրա, կամ էլ դիտավորյալ են ցինիկություն դրսևորում, որովհետև չեն տիրապետում խնդրո առարկա հարցերին։

Ասվածի ապացույցը ԿԳՄՍ նախարար Հարությունյանի և ԵՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպումն էր, որտեղ մասնագետներին հուզող հարցերը դարձյալ ուղղվեցին «բա էն ժամանակ․․․ Իսկ ձեզնից մեկն ու մեկը․․․ Երբ նախկինում․․․» հունը ։ Իսկ նախարարի ամբարտավանության «գոհարներից» մեկը՝ տարբեր ֆակուլտետների գործընկերների հետ լեզու գտնելու նրա պատգամը, քայլածների պատասխանատվությունն այլոց վրա բարդելու աշխատելաոճի վառ դրսևորում էր․․․ Ներողություն, իսկ պետության դերը ո՞րն է, և նախարարը միլիոնուկես աշխատավարձ ինչի՞ համար է ստանում, եթե ոլորտային հարցերի կարգավորումն ուրիշների գործն է։

Եթե միայն Կրթգիտմշսպնախը (ոնց անվանումն է, էդպես էլ որակն է) լծված լիներ ազգայինի արժեզրկմանը, կմտածեինք, որ սխալ նշանակում է, բայց նախարարին իր անձնական պաշտպանության տակ առավ Նիկոլը Փաշինյան, փաստացի բացահայտելով , որ կառավարությունն է որդեգրել ազգայինը ջնջելու քաղաքականությունը։

Այս պարագայում ժամանակի հարց է, թե ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը երբ կվերածվի կառավարության և անձամբ Փաշինյանի հրաժարականի պահանջի։ Նման կոչ հնչեց Իտալիայի հայ համայնքի հանդիպման ժամանակ։

Ի դեպ, վարչապետը 28 հոգանոց պատվիրակությամբ նոյեմբերի 20-ին Իտալիա մեկնեց՝ Ֆրանսիայից վերադառնալուց մի քանի օր անց։ Հա, չմոռանանք, որ ՀՀ-ն նաև նախագահ ունի, ով էլ այս օրերին Քաթարում էր։ Այնպիսի տպավորություն է, որ Երևանն ընդամենը տրանզիտ գոտի է նրանց վոյաժների համար․․․ իսկ Հայաստանը դրանից ի՞նչ է շահում, այդ ճոխ ու մարդաշատ գործուղումների արդյունքներն ո՞ւր են։ Թերևս պետք է հաշվել, թե դեռ որ երկրներում չեն եղել, բայց անպայման պետք է այցելեն տերունական ընտանիքները․․․ Իսկ եթե տիեզերք ուզենան ճախրել, դա՞ էլ պետությունը պետք է ֆինանսավորի։

Ինչևէ, Իտալիայում Փաշինյանն իրեն ուղղված հրաժարականի կոչին զարմանալի ինքնավստահությամբ հակադարձեց , որ հրաժարականի մասին մտածելու կարիք չունի, քանի որ վայելում է ՀՀ ժողովրդի վստահությունը․․․ որ չի թողնի նույնիսկ ակնարկվի դրա մասին․․․ րոպե առաջ կհեռանա, հենց որ զգա, որ չունի ժողովրդի վստահությունը, որովհետև ժողովրդի վստահությունը չվայելող վարչապետը չարիք է երկրի համար…

Որերորդ անգամ համոզվում ենք, որ Փաշինյանից լավ ոչ ոք չի կարող ավելի դիպուկ բնորոշել վարչապետին։ Բայց հիմա ինչպե՞ս հասցնենք վարչապետ Փաշինյանին, որ հենց ինքն էդարձել «ժողովրդի վստահությունը չվայելող չարիքը», երբ այնքան է հեռացել ժողովրդից, որ իրեն լսելի են միայն ֆեյքային ծափերը։

Հրաժարականի մասին ակնարկի անգամ չսպասող վարչապետն ընդամենը տասն օր առաջ, ուսանողների բողոքների առիթով ասել էր՝ «Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն՝ ինձ համար դա մի ցենտի արժեք չունի»։

Իրականում ցենտի արժեք չունի նրանց պահանջին քամահրանքով վերաբերվող ցանկացած մեկը, լինի նախարար, թե վարչապետ։

Ուսանողներն ամեն պահի կարող են դադարեցնել նստացույցը, որն ընդամենը պայքարի մեկ գործիք է սոսկ։ Բայց արդեն չի կանգնեցվի դժգոհության այն ալիքը, որն առաջ է բերում վարչախմբի պետականաքանդ գործունեությունը։ Հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը ԲՈւՀ-երում գուցե այնքան ցավոտ չընդունվեր հասրակության շրջանում, եթե վերջին մեկուկես տարում ամեն օր ականատես չլինեինք հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը չիմացող իշխանավորների խայտառակ ասած-արածներին։

Առաջնությունն անշուշտ Փաշինյանին է, ով իր բոցաշունչ ելույթներում գրեթե մշտապես խախտում է ոչ միայն ղեկավարին, այլև քիչ թե շատ գիտակից մարդուն պատշաճող հանրային խոսքի թույլատրելիության սահմանը։ Հայոց լեզուն նրա համար չեն դարերով պահել-փայփայել, որ այսօրվա իջեցվի փողոցային սլենգի մակարդակին։

Այս իշխանությունները ընդամենը մեկ տարում գծեցին այն սահմաները, որ պետք է խստագույնս պահպանվի հաջորդներին ընտրելիս։ Ցենզ պետք է լինի՝ հոգեկան առողջության, բարեկրթության, մայրենի լեզվի, մշակույթի ու սեփական ժողովրդի պատմությունն իմացության, ծառայած պետք է լինել հայոց բանակում, այլ ոչ թե օտարին․․․ Այս պայմաններին չհամապատասխանող անձանց իրավունք չպետք է տրվի մոտենալ պետության ղեկին, քանի որ ապականում են մեր արմատները։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}