Քաղաքական 10:08 21/11/2019 Հայաստան

Փաշինյան. Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Միլան քաղաք, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի մասնակցությամբ մի շարք միջոցառումներ և հանդիպումներ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  Նիկոլ Փաշինյանն այցելել է Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի և հանդիպել Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Բարիգալստյան աղոթքից և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ողջույնի խոսքից հետո վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Գերաշնորհ Տեր,
Հոգևոր հայրեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,
Միլանի հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար։ Շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու և իրար հետ լինելու առիթով։

Շատ խորհրդանշական է, որ ես Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցի առիթով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակում։ Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ մեր պատվիրակության հետ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն, և ահա մեր երկրորդ հանգրվանը Միլանի Հայ Առաքելական եկեղեցին է։ Եվ, իսկապես, սա շատ սիմվոլիկ է, որովհետև մենք՝ կապ չունի ինչ օրակարգով և որ երկիր ենք գնում, սկսած Սինգապուր կատարած իմ այցից, մենք տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ։ Աշխարհի բոլոր կողմերում մենք  հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ, և թերևս մեր այսպիսի սփռվածությունն աշխարհում, որպես կանոն, ընկալում ենք, և դրանում ճշմարտություն կա՝ որպես մեր պատմական դժբախտության հետևանք։  Բայց հիմա՝ այս նոր ժամանակներում, մենք փորձ պիտի անենք այդ պատմական մեր դժվարությունների հետևանքները դարձնելու մի նոր առավելություն մեր ժողովրդի, մեր պետության համար, որովհետև այս ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, այն կառուցողական ուժը, շատ կարևոր եմ համարում։ Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է, և ուզում եմ ընդգծել, որ հայերը բոլոր երկրներում, որտեղ եղել են, նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության մեջ, և սա թերևս մեր ազգին, մեր ժողովրդին բնորոշ ամենակարևոր գիծն է։ Եվ եթե թարգմանենք այս ասածը ժամանակակից տերմինաբանությամբ՝ գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիան պետք է դառնան մեր ժողովրդի, մեր պետության 21-րդ դարի առանցքային իմիջը։ Մենք այս իմիջով պետք է ներկայանանք՝ նախ ինքներս մեզ, ապա և աշխարհին։

Սրբազանը խոսեց փոփոխությունների մասին, ես այս ընթացքում հիշեցի, որ 2-3 օր առաջ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Ղուկասի ավետարանից Տասը մնասի առակը, որն, իմ կարծիքով, փոփոխությունների մասին է։ Ներողություն խնդրելով, որ հոգևոր հայրերի ներկայությամբ և այս տանիքի ներքո պիտի խոսեմ Ավետարանից, բայց ես միշտ փորձել եմ Ավետարանի մեջ գտնել ոչ միայն զուտ հոգևոր կամ կրոնական կյանքին, այլև աշխարհիկ կյանքին առնչվող իմաստներ։

Տասը մնասի առակը հետևյալի մասին է, համոզված եմ, բոլորդ գիտեք, բայց իմ խոսքը կառուցելու համար կարճ պատմեմ. մարդը, տերը ինչ-որ տեղ մեկնելուց առաջ ինչ-որ նպատակով հրավիրում է իր ծառաներին և նրանց տալիս է տասը մնաս կամ տասը դրամ, հորդորում է նրանց վերցնել այդ դրամը և խոստանում է, որ վերադարձին պիտի հաշիվ պահանջի այդ դրամի համար։ Եվ երբ վերադառնում է, կանչում է առաջին ծառային և հարցնում է՝ ի՞նչ արեցիր իմ դրամը, նա ասում է՝ ահա ես  քո այս դրամն աշխատացրի և շահեցի ևս տասը դրամ, և տերը գովում է նրան, ասում է՝ ևս տասը քաղաքի կառավարիչ կդարձնեմ քեզ։ Երկրորդ ծառային է ասում, նա էլ է ասում, որ ահա քո դրամը կիրառելու արդյունքում ևս հինգ դրամ շահեցի, նրան նույնպես գովում է, ասում է՝ ևս հինգ քաղաքի կառավարիչ կդարձնեմ քեզ։ Եվ երբ հրավիրում է երրորդ ծառային, ասում է, նա ասում է՝ գիտեի, որ խիստ մարդ ես և հնձում ես այն, ինչ չես ցանել, վերցնում ես այն, ինչ չես դրել, և չկորցնելու համար քո տված դրամը ես պահեցի և նույնկերպ վերադարձնում եմ քեզ։ Տերը բարկանում է այդ ծառայի վրա՝ ասելով, որ ինչու այդ դրամը չկիրառեցիր և դրանից շահույթ ձեռք չբերեցիր, և ասում է՝ որպես պատիժ վերցրեք նրանից տասը մնասը և տվեք նրանց, ովքեր շահել են արդեն տասը և հինգ քաղաքներ։ Եվ եզրակացությունը հետևյալն է. երբ նրան ասում են՝ բայց չէ՞ որ նրանք արդեն ունեն այդ գումարը, ինչո՞ւ ես նրանց նոր գումար տալիս, շատ կարևոր պատասխան է հնչում՝ տերն ասում է՝ ով ունի, նրան կտրվի, ով չունի, նրա չունեցածից էլ կվերցվի։

Սա իրականում ինձ համար փոփոխությունների մասին է, թե ինչ է տեղի ունենում այն անհատների, այն, եթե կուզեք, ժողովուրդների հետ, որոնք վախենում են փոփոխություններից, որոնք վախենում են քայլ անելուց, որոնք վախենում են իրենց ունեցածը կորցնելուց։ Այս առակը հենց ճշգրիտ դրա մասին է։ Ուզում եմ ասել, որ մենք անընդհատ այդ տրամաբանության մեջ ենք եղել, մենք անընդհատ վախեցել ենք կորցնել, այսօր էլ շատերը, ցավոք, վախենում  են կորցնել։ Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մենք վախենում ենք կորցնել մեր մշակույթը, մենք վախենում ենք կորցնել մեր երկիրը և դրա արդյունքում իրականում կորցնում ենք, և մեր պատմությունը սա բազմիցս ցույց է տվել։

Այս առակն առաջին հերթին այն մասին է, որ մենք  չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է ինքներս մեզ փոխակերպենք ունեցողի կարգավիճակի, որին անընդհատ տրվում է։ Իսկ սրա համար մենք չպիտի վախենանք ներդնել, մենք չպիտի վախենանք գործողություններից, որովհետև Ավետարանի այդ դրամը, որ ներդրվում էր, շատ մեծ հավանականություն կար, որ նաև կարող էր կորսվել։ Բայց աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ ասում է, որ եթե ուզում ես ձեռք բերել, առաջին հերթին պետք է հաղթահարես կորցնելու վախը։ Իհարկե, այդ վախի հաղթահարումը անգիտակից կամ բնազդային երևույթ չէ։ Դրա համար պահանջվում է ջանք, հմտություն և ահա մեր փոփոխությունների, մեր կառավարության ամենամեծ առաքելությունը հետևյալն է՝ օգնենք ինքներս մեզ կորցնելու վախը գործում, որովհետև քանի դեռ չենք դադարել վախենալ մեր տասը մնասը կորցնելուց, երբեք ևս տասը մնաս չենք ունենալու, և սա է մեր կառավարության ամենամեծ առաքելությունը։

Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը, մանավանդ Դուք շատ ճիշտ նշեցիք՝ ահա այդ տասը մնասն է նաև անկախ պետությունը, որը մենք ձեռք բերեցինք, այդ թվում՝ Աստծո աջակցությամբ, համոզված եմ։ Ահա այդ տասը մնասն է նաև Արցախյան հերոսամարտը և մեր ժողովրդի տարած հաղթանակը, որը մենք ձեռք բերեցինք մեր ժողովրդի, մեր ազատամարտիկների ջանքերով։ Եվ ահա ի՞նչ ուրեմն՝ պետք է վախենա՞լ։ Կամ հարցը հետևյալն է՝ իսկ ի՞նչ արեցինք մենք այդ տասը մնասը, ի՞նչ ենք անում։ Ի՞նչ ենք անում մենք մեր պետականության հետ, ի՞նչ ենք անում մենք մեր հաղթանակի հետ, և ի՞նչ արեցինք նախորդ երեսուն տարիներին։ Թույլ տվեք ասել, որ այս ամեն ինչի մեջ մեծ խորհուրդ կա, որ ահա այդ երեսնամյա քաղաքական էլիտայից ժողովուրդը պահանջեց իր հաշիվը, ասեց՝ ահա քեզ տվել ենք տասը մնասը՝ ի դեմս հայ պետականության, եկեք և հաշիվ տվեք, թե ինչ եք արել այդ պետականության հետ։ Պատասխանը մեկն էր՝ գիտեք, որ քանի որ մենք վախեցանք կորցնել այդ պետականությունը, պահեցինք այն տասը մնասի նման, պինդ, փակված, որպեսզի այն վերադարձնենք, և ժողովուրդը՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո» բանաձևով ասաց, որ ձեզնից պետք է վերցվի դա, և վերցվեց դա՝ նկատի ունեմ երկիրը կառավարելու այդ արտոնությունը։ Եվ հետևաբար, ի՞նչ ենք անում մենք, և ի՞նչ ենք անելու մեր ժողովրդի տարած հաղթանակներով։ Մեր ժողովուրդը ջանք է գործադրել և հասել է հաղթանակների, և տասը մնասի հաշիվը պահանջելու ժամանակներն են հիմա եկել արդեն։

2018 թվականի  իրադարձությունները հենց տասը մնասի համար պահանջված հաշիվների արգասիքն են։ Ես ուզում ասել, որ ահա նաև այս պատճառով մենք չենք վախեցել և չենք վախենում փոփոխություններից, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի փոփոխություն, որից հայ ժողովուրդը տուժի, Հայաստանի Հանրապետությունը տուժի, հայ ժողովրդի միասնականությունը տուժի, և այս փոփոխությունների գործընթացը շարունակվելու է։ Մեզ ընձեռված այդ տասը մնասը անընդհատ ներդրվելու է, և անընդհատ մեզ բերելու է նորանոր տասը մնասներ։ Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշիվ տալու օրն ասենք՝ ահա ներդրել ենք այդ տասը մնասը և ստացել ենք ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետություն, ուժեղ և հզոր կրթություն, ուժեղ և հզոր տնտեսություն, ուժեղ և հզոր բանակ, ուժեղ և հզոր հատուկ ծառայություններ, ուժեղ և հզոր, ի վերջո, ժողովրդին ծառայելով՝ այդ ժողովրդին միասին դարձրել ենք շատ ավելի հզոր, շատ ավելի ուժեղ և շատ ավելի ինքնավստահ։

Գերաշնորհ Տեր,

շնորհակալ եմ, որ Ձեր խոսքով առիթ տվեցիք, որ այն, ինչ ուզում էի ասել, ասեի ավետարանական մոտիվներով։

Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։

Շնորհակալ եմ»։

Հանդիպումից հետո վարչապետը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, զարգացման ծրագրերին, ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը իտալահայ գրող, գիտնական Անտոնիա Արսլանին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ և բարձր գնահատել նրա ներդրումը և գործունեությունը գիտակրթական ոլորտում»:

Միլան քաղաքը համարվում է Իտալիայի հայ համայնքի կենտրոնը: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցին բացվել է 1958 թվականին: Այն Իտալիայի Հայոց հոգևոր հովվության կենտրոնն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}