#Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին
Հայաստանցի գիտնականներից շատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ են իրականացնում՝ #Կոֆե_եմ_խմում հեշթեգի ներքո։ Նրանց վրդովեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը գիտնականների մասին։
Նա մասնավորապես հայտարարել էր. «Հայաստանում շատ մեծ չափով գիտական գործունեությունը վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն: Շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որևէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով: Լոյա գնալու տրամաբանություն թույլ չենք տալու Հայաստանի ոչ մի ոլորտում»։
Հայտարարությանը գիտնականները հումորով ու սարկազմով են արձագանքել, նաև կցել են իրենց հետազոտությունների մասին տեղեկություններ, հրապարակել իրենց գիտական աշխատանքների հղումները։
«#Սուրճ խմելով ստացա հրավեր մասնակցելու խոշորագույն կոնֆերանսերից մեկին (միջինում 20 000 մասնակից է լինում): Երկու ելույթներիցս մեկը լինելու է Հատուկ նշանով՝ ՀՐԱՎԻռՎԱԾ: Թե դա ինչ է հասկացողը կհասկանա :D դե ես էլ անցնեմ թեյի, որ ՀայաստանՍ ըստ արժանիի ներկայացնեմ ;)
հ.գ
մարդիկ անցողիկ են, գիտելիքը մնայուն »,-գրել է երիտասարդ ֆիզիկոս Հռիփսիմե Մկրտչյանը։
«Վարչապետին չասեք, թե գիտնականներն առավոտվանից ինչով են զբաղված՝ չեղած ֆինանսավորումն էլ կարող է կրճատել։ :)
#ՀզորԳիտությունՀզորՀայաստան #Կոֆե_եմ_խմում»,-գրել է ֆիզիկոս Վահրամ Մխիթարյանը։
«Citations – 908 h-index – 10
Հետզոտություններս վերաբերում են մարդու համար վտանգավոր հիվանդությունների տարածվածությանը բնության մեջ։ Քանի որ շատ վայրի կենդանիներ հանդիսանում են տարբեր վտանգավոր ագենտների՝ վիրուսներ, բակտերիաներ և մակաբույծներ, պահեստարաններ, շատ կարևոր է դրանց հետազոտումը հետագա համաճարակներից խուսափելու համար։
Սա իմ աշխատանքների ցանկն է՝ https://scholar.google.com/citations…
Ասեմ, որ մենք ոչ միայն մեծ քանակությամբ սուրճ ենք սպառում այլ նաև մեր բոլոր արշավների մաս է կազմում մշակութային ծրագիրը (նկարում Անին է), այնպես որ գիտության ֆինանսավորումը կարելի է մի փոքր էլ կրճատել սուրճի ու մշակութային մասի հաշվին։
Հ․Գ․ էս անգամ քյալլա չենք կերել, ներող կլինեք․․․
#Կոֆե_եմ_խմում»,-գրել է հետազոտող Սարգիս Աղայանը։
«Լիլիթ Ներսիսյան՝ հ-index 7։ 143 հղում իմ գիտական աշխատանքներին (Google Scholar): Ընթացիկ ծրագրերից՝ քաղցկեղների դասակարգում ըստ թելոմերների ակտիվացման մեխանիզմների, ինչը կօգնի քաղցկեղային թերապիաների ավելի ճշգրիտ թիրախավորմանը։
Սիրում եմ խառնել սև և լուծվող սուրճը մեկ բաժակի մեջ՝ երկուսից էլ հաճույք ստանալու համար։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան իսկ Դուք ի՞նչ սուրճ եք նախընտրում։
#ՀզորԳիտությունՀզորՀայաստան
#Կոֆե_եմ_խմում
#ԴառըԿոֆեՀզորՀայաստան
https://scholar.google.com/citations?user=u-eEMToAAAAJ&hl=en»,-գրել է երիտասարդ գիտնականը։
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն էլ գրել է. «ժողովուրդ մեկը չկա էդ մարդուն խորհուրդ տա, որ գիտությունից չխոսի: Սուրճից բացի դուք ուրիշ բան չե՞ք լսել։
P. S. - Ետնախորշում ձեր թիմակիցներն են: Մենք հարգված ու սիրված ենք միջազգային հանրության կողմից:
#Կոֆե_եմ_խմում»։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ ֆիզիկոս. Եթե հենց այս պահին կառավարությունը քայլեր չձեռնարկի, վաղը ոչ մի գիտնական չենք ունենալու
- Սննդագետ. Պատի ճեղքը կանխելու համար հիմքը պետք է ամրացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին