Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները ձերբակալվել են՝ «իսլամական արժեքները վիրավորելու համար»
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ հյուպատոսության երկու աշխատակիցների Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ՝ սոցիալական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում իբր իսլամական արժեքները վիրավորելու համար:
Հյուպատոսարանի աշխատողներն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ դատախազները հետաքննություն են սկսել «մարդկանց ատելության կամ թշնամանքի և ժխտողականության հրահրման» մեղադրանքով:
Մեղադրանքները հիմնված են Հելոուինի օրը՝ հոկտեմբերի 31-ին, տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ զույգը իսլամական հագուստով առաջարկում է «Զամզամ»՝ Մեքքայից ջուրը, որը մուսուլմանների համար սուրբ է համարվում՝ որպես մեղքերից ազատում։ Այս մասին գրում է ahval news-ը։
«Խմեք սա, ազատվեք ձեր մեղքերից, ապա ապրեք ձեր կյանքը», - մեջբերում է զույգի խոսքերը լրատվական կայքը:
Հյուպատոսարանի աշխատակիցները այնուհետև դիտողներին խորհուրդ են տալիս ալկոհոլ խմել և ուտել խոզի միս․ այս երկուսն էլ իսլամում անթույլատրելի են: