«Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն». Արթուր Վանեցյան
«Պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներով ինչ-ինչ մարդիկ»,-այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին տված հարցազրույցում։
168.am-ը հրապարակել է հաղորդաշարի անոնսը։
«Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի։
«Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է ՀՖՖ տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա Վանեցյանը նշել է՝ օրակարգն արհեստական է և ազդում է ֆուտբոլի վրա, իսկ ֆուտբոլը չպետք է քաղաքականացվի։
Հաղորդավարի հարցին՝ հանրությունը մոլորության մե՞ջ է, Վանեցյանը պատասխանում է.
«Կարծում եմ՝ այո»։
«Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ պարունակո՞ւմ է» հարցին էլ Վանեցյանն արձագանքում է. «Եթե կարճ պատասխանենք՝ այո»։
Ի պատասխան, «Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան» դիտարկմանն էլ ասում է. «Կարծում եմ»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել նոյեմբերի 21-ին, ժամը 22:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան