Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է
Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի, նշանավոր հայազգի դիրիժոր, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ձայնագրված սկավառակն ընդգրկվել են «Գրեմմի 2020» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:
Grammy 62-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է Լոս Անջելեսում 2020 թցականի հունվարի 26-ին: 84 անվանակարգում որոշվելու են հաղթողները:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան
- Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ կրկին «Գրեմմիի» հավակնորդներ