Ռուբեն Սահակյան. Գուցե չպետք է օգտագործեի այդ բառերը, բայց դատավոր Դանիբեկյանն արժանի էր նախատինքի
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի մեկնաբանում իրեն նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Փաստաբանների պալատի որոշումը։
«Իմ մասով չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, քանի որ հարցը վերաբերում է ինձ։ Հարուցվել է կարգապահական վարույթ, կքննեն, կգտնեն, եթե գտնեն, որ թույլ եմ տվել կարգապահական խախտում, կենթարկեն կարգապահական պատասխանատվության»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ որոշման համար հիմք են հանդիսացել Ռուբեն Սահակյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին արտաբերած հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»:
«Գիտեք, ի՞նչ, գուցե չպետք է օգտագործեի այդ բառերը, բայց որ նա արժանի էր նախատինքին, դրանում կասկած չկա։ Ես նրան պատասխանել եմ իր վարքագծի համար, որը չպետք է անեի»,-ասաց փաստաբանը՝ հստակեցնելով, որ չի զղջում խոսքերի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին