Աթոյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ քաղաքացիների անվտանգ երթևեկությունը չեն ապահովում
Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանի Աթոյան ու հարակից փողոցների բնակիչները դեռ այս տարվա հուլիսին Panorama.am-ի խմբագրություն ահազանգել էին, որ Աթոյան-11 փողոց անցուղի հատվածում վտանգված են քաղաքացիների ու հատկապես մոտակա դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա այցելող երեխաների անվտանգությունը։
Երթևեկությունը կարգավորող նշանների բացակայության հետևանքով այստեղ հաճախ են վթարներ լինում, որոնց հետևանքով հաճախ տուժածներ են լինում։
Խնդրի մասին խմբագրությունը բարձրաձայնեց։ ՃՈ-ից քաղաքացիներին հորդորեցին մի նամակ գրել, կպատասխանեն։
Այսօր խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ անցած ժամանակահատվածում դիմել են ՃՈ, այնտեղից հորդորել են դիմել քաղաքապետարան։
«ՃՈ-ից ասում են՝ հարցը մեր լիազորությունների շրջանակում չէ, քաղաքապետարանից ասում են, մեր գործը չէ։ Հետո խոստացան թարթող լուսացույց տեղադրել, բայց մինչև այսօր որևէ դրական տեղաշարժ չկա»,-նշեց Աթոյան փողոցի բնակիչներից մեկը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ հատվածում մոտ օրերս հետիոտնային անցման նշաններ կտեղադրվեն՝
գծանշում և այլն:
«Ավելի ուշ արդեն կլուծվի արգելաթմբով կամ լուսացույցով կահավորելու հարցը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին