Ամերիաբանկը ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման թվային նոր հնարավորությունները
Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը:
Կարևորելով տնտեսվարողների ժամանակի խնայողությունը` Ամերիաբանկը բիզնեսների ֆինանսավորման համար ներկայացնում է ֆինանսական շուկայում բոլորովին նոր առաջարկներ:
Առաջնորդվելով «Օգտագործի՛ր վարկավորման գործընթացի ժամանակը քո բիզնեսի համար» կարգախոսով` Ամերիաբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է մինչև 150 մլն ՀՀ դրամի չափով ցանկացած բիզնես վարկի համար դիմել առցանց, կցել փաստաթղթերն անմիջապես համակարգում և առցանց հետևել վարկային հայտի ընթացքին: Ստեղծվել են նոր հնարավորություններ վարկերն առավելագույն արագությամբ տրամադրելու համար:
Ընդ որում, օնլայն հարթակում ընկերության տվյալները կարելի է մուտքագրել ընդամենը մեկ անգամ և առցանց դիմել տարբեր վարկերի ստացման համար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 1-10 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկի/օվերդրաֆտի հայտի պատասխանը տրվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում: Վարկը կարող է տրամադրվել նաև առցանց` առանց բանկ այցելության` Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ լինելու և ID քարտ ունենալու դեպքում, որի պարագայում տրամադրման վճար չի կիրառվում:
Հայտն ավտոմատ կերպով չհաստատվելու դեպքում Բանկի մասնագետն այցելում է տվյալ բիզնեսի գործունեության վայր և տեղում` պարզ վերլուծության միջոցով, տալիս նախնական պատասխան: Վերլուծության հիման վրա վարկը կարող է տեղում հաստատվել, լրացուցիչ հաստատման անհրաժեշտության դեպքում որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է առանց անշարժ գույքի գրավադրման, իսկ վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի գանձվում:
Նշված գումարի սահմանում հնարավոր է նաև ավտոմատ ձևով վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը` առանց այդ բանկեր այցելելու:
10-20 մլն ՀՀ դրամի կամ արտարժույթով համարժեք բիզնես վարկի/օվերդրաֆտի ստացման դեպքում անհրաժեշտ է ապահովել միայն մասնակի գրավ` 10 մլն ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից բարձր գումարի համար:
Այս սահմանաչափի ներքո ևս հնարավոր է Ամերիաբանկ տեղափոխել այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների բիզնես վարկերը` առանց այդ ընկերություններ այցելելու:
Առցանց կարելի է դիմել նաև 20 - 150 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկեր ստանալու համար:
Բիզնեսի վարկավորման համար Ամերիաբանկի կողմից ստեղծված այս նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի ScaleUp-ը՝ միջազգային փորձի փոխանակման և համագործակցության հարթակ
- Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղն իր հաճախորդների համար հատուկ առաջարկներ ունի
- Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում
- Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել
- Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է մինչև Ba3
- Ամերիաբանկը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի Ինովացիոն գործընկեր
- «Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս
- Ամերիաբանկը ֆինանսական միջնորդ՝ responsAbility ընկերության կողմից 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարքում
- Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ