«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դասական աճուրդով կօտարվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:
Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 մլրդ 526 մլն 457,8 հազար դրամ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ նիստերից մեկի ժամանակ պայմանավորվել էին, որ գույքի պետական գրանցում ստանալուց հետո միանգամից կանցնեն օտարման գործընթացին, ինչը հիմա տեղի է ունենում:
Նշվեց նաև, որ աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։ Փոխվարչապետը բոլոր գործարարներին, որոնք հետաքրքրված են գույքով, կոչ արեց մասնակցել աճուրդին։
Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: Նրա ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գոլդեն Փելեսը» շուտով նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես»-ի հետ կապված պետք է հավաքել լավագույն առաջարկները և դնել մրցույթի. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես»-ը կհանձնվի հավատարմագրային կառավարման կամ կհանվի աճուրդի
- «Գոլդեն Փելես»-ը օրինական է, այն ոչ թե ձեռք է բերվել, այլ կառուցվել է. Նարեկ Բաբայան
- Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը
- «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվության հետ կապված ռիսկեր կան. Նարեկ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան