Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ու հայտարարում իրանցի ժողովրդի հաղթանակի մասին
Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը արդյունք են դավադրության, որում ներգրավված են ինչպես տարածաշրջանային խաղացողները, այնպես էլ Միացյալ Նահանգները: Այս հայտարարությունը նախօրեին արել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում: Այս մասին գրում է euronews-ը։
Սակայն, Ռոհանին նաև հավելել է, որ «անկարգությունների ժամանակ իրանական ժողովուրդը լիակատար հաղթանակ տարավ»:
Միևնույն ժամանակ Amnesty International-ը հայտնում է, որ Իրանում առնվազն 106 մարդ է սպանվել, իսկ իշխանություններն այս տվյալները շինծու են անվանում:
«Ակցիայի մասնակիցները կազմակերպվել, զինվել և ճշգրտորեն հետևել են տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում նաև սիոնիստների ու ամերիկացիների կողմից մշակված սխեմաներին։ Կարծում եմ, որ սա ևս մեկ մեծ հաղթանակ է իրանական ազգի համար»,-ասել է Հասան Ռոհանին։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը բռնկվեցին նոյեմբերի 15-ին՝ վառելիքի կտրուկ թանկացման պատճառով։ Միևնույն ժամանակ, կառավարությունը արգելափակել է ինտերնետ հասանելիությունը բնակչության համար:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար
- Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան