Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
«Այսօր իրավապաշտպաններն որոշ հնչեղ գործերով, այդ թվում Մանվել Գրիգորյանի, հիմնական գործը թողած պայքարում ենք տոտալ անարդարությունների դեմ, որի կրողը դատական իշխանությունն է, նաև երկրի բարձրագույն իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի դատական համակարգի մասին վերջին շրջանում խոսում են միջազգային կառույցներում. «Խոսում են, որ վայ-դատական համակարգը Հայաստանում ծաղկում է ապրում, խոսում են միջազգային բարձր ատյաներում եվրոպական համայնքի ներկայացուցիչները»:
Լ. Բաղդասարյանի խոսքով, իրավապաշտպանները բոլոր նախկին նախագահների ժամանակ էլ բարձրաձայնել են, որ որոշ գործերով ընտրովի արդարադատություն է եղել:
«Հիմա նույն բանը շարունակվում է, այդ դեպքում ինչո՞ւմն էր կայանում հեղափոխություն անելը: Հնչեցնում ենք հետևյալ փաստը՝ հարգելի գործադիր իշխանություն, այս դատական իշխանությունը կոնկրետ այս գործով իրականացնում է դաժան վերաբերմունք քո քաղաքացու նկատմամբ, անկախ նրանից, թե ով է այդ քաղաքացին: Նույնը կրկնվել է նաև նախկին իշխանությունների ժամանակ: Արեք ձեր հետևությունը դրա հետ կապված»,- ասաց փաստաբանը:
Լ. Բաղդասարյանի խոսքով, Մ. Գրիգորյանի գործով փաստաբաններն անընդհատ բարձրաձայնում են անօրինականությունների մասին:
«Մասնավորապես, ամեն անգամ, երբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացնում, դատարանը պատճառաբանում է, որ այն հիվանդությունները, որոնք դուք ներկայացնում ենք, այնպիսի հիվանդություններ չեն, որ անձը կալանքից դուրս գա և կարող է կալանքը շարունակել կրել: Մյուս դեպքում դատարանը հրաման է արձակում դատարան բերել Մանվել Գրիգորյանին: Բժիշկների ուղեկցությամբ բերում են դատարան, որոշ ժամանակ անց բժիշկներն ասում են, որ առողջությունը գնալով վատթարանում է, անգամ արհեստական շնչառությունը չէր բավարարում, ներարկումներ են անում ու անմիջապես տեղափոխում հիվանդանոց: Դատարանն ասում է՝ հիվանդություններն այնքան ծանր են, որոշում եմ կամ որոշելու եմ, որ պետք է իր մասն առանձնացվի: Մի դեպքում բարձրաձայնում է, որ հիվանդություններն այնպիսին են, որ կարող է կալանքը շարունակել, մյուս դեպքում բարձրաձայնում է, որ հիվանդություններն այնպիսին են, որ անգամ չի կարողանում ֆիզիկապես մասնակցությունն ապահովել դատական նիստին ու իր մասը պետք է առանձնացվի:
Ահավաստիկ այն արդարադատությունը, որը նոր Հայաստանում իրականացվում է: Տոտալ խոշտանգում է գնում, դաժան վերաբերմունք հիվանդ անձի նկատմամբ»,- ասաց Լ. Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործն առանցնացնելուն, փաստաբանն ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քրեական գործ, որն ուղղակի փոխշաղկապված է:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մանվել Գրիգորյանը ներկայացավ դատական նիստին
- Նազիկ Ամիրյան. Եկեք այդ հարցին չպատասխանեմ
- Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
- Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին