Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
2018-ի հուլիսին Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը պատմել է, որ հոր՝ Հյուսիսարևելյան վարչական շրջանի դատախազի հետ կապը եղել է բացառապես դուստրերին ուսման մեջ օգնելու համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Միխայիլ Խաչատուրյանը լուրջ կապեր ունի իրավապահ մարմինների հետ։ Խաչատուրյան քույրերի փաստաբանները պնդում էին, որ այդ իսկ պատճառով աղջիկները չէին կարողացել օգնություն հայցել:
Ըստ փաստաբան Յուլիա Նյուչենկոյի, Միխայիլ Խաչատրյանը կապ է հաստատել բարձրաստիճան ընկերոջ հետ դուստրերի ուսման վարձը վճարելու համար։ Դատախազի և հանգուցյալի նամակագրությունը տրամադրվել է նաև gazeta.ru-ին։
«Խնդրիր ԿԳՆ-ին, որպեզի լուծվի այս հարցը, և նրանք 9-րդ դասարանի վկայագիր ստանան։ Հնարավորության դեպքում պարտքի տակ չեմ մնա»,- գրել է Խաչատրյանը։
Հոր փաստաբանը կարծում է, որ «МК»-ի հրապարակումը, ըստ որի՝ հայրը փորձել է խուսափել անչափահասների հանձնաժողովի բողոքից, սադրանք է դուստրերի փաստաբանների կողմից։
«Ես այդ ամենից տեղյակ եմ։ Այդ փաստաբաններն արդեն խնդրել են կրկին ստուգում իրականացնել. այն իրականացվել է և ոչ մի կապ չի գտնվել։ Մենք մի շարք փաստաթղթեր ենք ուղարկել, որոնք հիմնված են վկաների ցուցմունքների վրա։ Նրանք այդ փաստաթղթերը ներկայացրել են սեպտեմբերին, և Քննչական կոմիտեն բոլոր մակարդակներում ստուգումներ է իրականացրել»,- հայտնել է Նյուչենկոն։
Ստուգման արդյունքներով հաստատված փաստաթղթերում, որոնք առկա են գործի նյութերում և տրամադրվել են gazeta.ru-ին, նշվում է, որ սպանվածը քրեական գործի առնչությամբ կապ չի ունեցել պաշտոնյաների հետ։
Խաչատրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատրյանին սպանելու մեջ: Հանցագործության պահին՝ 2018 թվականի հուլիսի 27-ին, նրանք համապատասխանաբար 19, 18 և 17 տարեկան են եղել:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
- Հորը սպանելուց հետո Խաչատուրյան քույրերից մեկը զանգել է ոստիկանություն
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին