ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Մեր հավաքականը Իտալիայում պարտություն կրեց 9-1 հաշվով, այն շատ մտահոգիչ էր: Քննարկման ժամանակ առաջարկեցի ընդունել իմ հրաժարականի դիմումը»,-այսօր տեղի ունեցած ՀՖՖ հերթական նիստից հետո, որին մասնակցել են գործկոմի գրեթե բոլոր անդամները, լրագրողներին հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ այն միտված էր հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը: Գործկոմի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, որից հետո կընտրվի նոր գործկոմ:
«Դեկտեմբերի 23-ին կունենանք նոր նախագահ և նոր գործկոմ»,-հավելեց նա։
«Ես իմ նախաձեռնությամբ առաջարկեցի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Ինչու, ֆեդերացիայից ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա աննախադեպ հաշվով պարտությունը, որ մենք կրեցինք...դրա համար ինչ-որ մեկը պետք էր պատասխանատվությունը վերներ իր վրա: Ես հանդես եկա հայտարարությամբ, որը գործադիր անդամների կողմից արժանացավ հավանության»,- պարզաբանեց Վանեցյանը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքի թերացման մասին խոսք լինել չի կարող, պարզապես բարոյական խնդիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին