Ֆրիդա Կալոյի կտավը վաճառվել է մոտ 6 միլիոն դոլարով
Նյու Յորքում Christie’s աճուրդում վաճառվել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Սպիտակով կնոջ դիմանկարը» կտավը: Արժեքը կազմել է 5,8 միլիոն դոլար:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, սա նկարչուհու երկրորդ ամենաթանկ վաճառված կտավն է, այն ստեղծվել է 1929 թվականին: Կալոն նվիրել է կտավը լուսանկարիչ Լոլա Ալվարես Բրավոյին: Կալոյի ամենաթանկ վաճառված կտավը՝ «Երկու մերկացածներն անտառում»-ը վաճառվել էր 8 միլիոն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան