«Հրապարակ». Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է, Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու հարցը լուծվելու է
«Հրապարակ» թերթը գրում է.«Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք ևս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, և դա՝ այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարևոր նախագիծ։Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլևս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։
«Նախ, ես ամբողջովին կողմ եմ Ձեր մատնանշած օրենքի նախագծին։ Այո, տեխնիկական պատճառով չհասցրեցի մասնակցել, և հետո` տապալման մասին որևէ խոսք լինել չի կարող, որևէ կերպ չեմ կարող համաձայնել նաև ՍԴ-ին առնչվող Ձեր դիտարկմանը»:
Չեք ընդունում, էլի, ձեր «այիբները»։
«Երբեք չենք խուսափել խոսել մեր բացերից, մեր բացթողումներից, ցանկացած գործունեության ընթացքում, այդ թվում և ԱԺ-ում, կարող են լինել բացթողումներ, սակայն Ձեր մատնանշումներն անհիմն են»: Բայց նախկինների, էլ ավելի նախկինների ժամանակ նման բան չէր կարող լինել՝ եթե որոշումը կայացվել է, բոլորը պետք է նստեին «ոզնու վրա» կամ դառնային «լողի չեմպիոն», չհիշեցնեմ ձեր ահռելի թիվը` 88 պատգամավոր։ «Ես կցանկանայի Ձեզ ասել, որ այդ և մնացյալ հարցերում «Իմ քայլը» հանդես է գալիս կոնսենսուսով, և առաջիկայում դուք դրանում կհամոզվեք` առաջիկայում այդ օրինագիծն ընդունվելու է, և հարցը լուծվելու է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։