ԱԻՆ-ում տեղի է ունեցել պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման արարողություն
Նոյեմբերի 22-ին ԱԻՆ-ում փրկարար ծառայության պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ քսան քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ չորս հրշեջ-փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ:
Կրտսեր հրահանգիչ Գագիկ Պողոսյանը ստացավ փրկարար ծառայության լեյտենանտի կոչում և նշանակվեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարար ծառայողներին, մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք: