Երևանյան դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրվել այդ դպրոցում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ: