Էրդողանի նախկին խորհրդականը դատի է տվել մի քանի լրագրողի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի հարցերով նախկին խորհրդական Քեմալ Օզթուրքը դատի է տվել որոշ լրագրողների, որոնք իր մասին «կեղծ» լուրեր են տարածել, գրում է ermenihaber-ը:
Օզթուրքը նշել է, որ այժմ «ընդդիմադիր» համարվող որոշ թերթերի լրագրողներ մամուլում հրապարակել են 15 տարվա վաղեմություն ունեցող լուրեր, որոնք «չեն համապատասխանում իրականությանը»: Ըստ նրա՝ այդ լրագորղները փորձել են իրեն դասել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (Գյուլենական համայնք) շարքին:
Օզթուրքը հայտարարել է, որ այդ լրագրողների դեմ «մի քանի կոպեկի փոխհատուցման հայց» է ներկայացնելու դատարան, քանի որ վերջիններս գրոշի արժեք անգամ չունեն իր համար:
Հիշեցնենք, որ Քեմալ Օզթուրքը մամուլի հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2007-2011թթ., երբ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ ժամանակաշրջանում զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան