Լոռու մի շարք համայնքների գազամատակարարումը դադարեցվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Շվեցարական», «Ուզբեկական», Պանրագործների թաղամասերի, Սարամեջ, Լեռնավան, Ջրաշեն, Լեռնանցք գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Վերը նշված վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հնարավոր է դադարեցվի նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Կանիաշիր, Վարդենիս, Երնջատափ, Ռյա Թազա, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Լուսակն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց, Լեռնապար, Ծիլքար գյուղերի, Ապարանի տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: