Հակագազով ու ծեծով ցուցմունք կորզելու տեսանյութի վերաբերյալ ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարականով համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ այս պահին ներքին անվտանգության վարչությունում համապատասխան ստուգումներ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ համացանցում լայնորեն տարածվել է մի տեսանյութ, որտեղ ոստիկանության համազգեստով անձինք քաղաքացուց ցուցմունք կորզելու համար նրան հայհոյում են, գետնին գցած ծեծում՝ հարվածներ հասցնելով ոտնատակերին, հակագազ հագցնում գլխին, կապում ոտքերը։
ՄԻՊ Արման Թաթոյանն ընդգծել է, որ այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան