Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում է անցկացվել
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում, որի համար հայտ ներկայացրած 86 դիմորդներից մասնակցել է 82-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Որակավորման ստուգումն անց է կացվել ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, նիդերլանդերեն (հոլանդերեն), պորտուգալերեն, չինարեն, վրացերեն, եբրայերեն, շվեդերեն, արաբերեն և պարսկերեն:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից. տեքստերը նախապես հրապարակված չեն եղել: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք է ունեցել օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցին միանալու հնարավորության:
Ստուգումների արդյունքները գնահատվելու են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվելու է դրական:
Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան