Պիկասոյի «Կինը գլխարկով» կտավը վաճառվել է
Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) «Կինը գլխարկով» կտավը Տորոնտոյում Heffel Fine Art Auction House աճուրդում վաճառվել է 6,9 միլիոն դոլարով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են աճուրդային տնից:
Պիկասոն նկարը ստեղծել է 1941 թվականին կտավի վրա յուղաներկով: Պատկերված է Պիկասոյի մուսան՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ նշված էր, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուից է, որը տարբեր ցուցահանդեսներում ցուցադրելու մեծ պատմություն ունի»: Նկարի նախնական գինը եղել է 6-7,5 միլիոն դոլար:
Պաբլո Պիկասոն համարվում է աշխարհի ամենաթանկ նկարիչներից: Նրա ամենաթանկ աշխատանքը, որը երբևէ վաճառվել է աճուրդում, եղել է 1955 թվականին նկարած «Ալժիրցի կանայք» (Տարբերակ О)», որի համար վճարել են 179,4 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան