Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը իսլամիստների է ձերբակալել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ- ФСБ) ձերբակալել է «Հիզբ Ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 9 անդամների, այդ թվում երկու առաջնորդների։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնել է գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշվում է, որ հատուկ գործողություններ են տեղի է ունեցել Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի շրջանում:Ըստ ՖՍԲ-ի, ձերբակալվածները ստեղծում էին փակ ահաբեկչական կառույցներ շրջաններում, գումարներ էին գտնում, տարածում էին իրենց գաղափարախոսությունը և հավաքագրում տեղի մուսուլմաններին:
«Կառույցի անդամներն իրականացրել են հակասահմանադրական գործողություններ՝ հիմնվելով այսպես կոչված համաշխարհային խալիֆաթի ստեղծման վարդապետության, աշխարհիկ հասարակության ինստիտուտների ոչնչացման վրա, և ուղղված ներկայիս կառավարությունն ուժով տապալելուն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածներից առգրավվել են քարոզչական նյութեր, կապի միջոցներ: Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ։
«Հիզբ Ութ-Թահրիր ալ-Իսլամին» (իսլամական ազատագրական կուսակցություն) իսլամական քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է Պաղեստինում 1953 թվականին: Ակտիվ գործում է Սիրիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Քուվեյթում, Պաղեստինում, Թուրքիայում և Արևմտյան Եվրոպայում: Այն արգելված է արաբական, արևելաեվրոպական, ասիական և մերձավորարևելյան պետությունների մեծ մասում։