Վենետիկում ջրհեղեղից փրկել են Վիվալդիի արժեքավոր ձեռագիրը
Իտալացի կոմպոզիտոր Վիվալդիի եզակի պարտիտուրան հաջողվել է փրկել ջրհեղեղից, որը վնասել է Վենետիկում Բենեդետո Մարչելո անվան կոնսերվատորիայի արխիվը: kulturomania.ru-ն, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ խոսքը Sovvente Il Sole-ի ձեռագիր պարտիտուրայի մասին է, որը գոյություն ունի միակ օրինակով: Ձեռագիրը հնարավոր է եղել փրկել տեղի բնակիչների ջանքերի շնորհիվ, որոնք արձագանել են և օգնության հասել կոնսերվատորիայի աշխատակիցներին: Կոնսերվատորիայի ղեկավարության կարծիքով, բոլոր փաստաթղթերը հնարավոր է եղել պահպանել:
Վենետիկում ջրհեղեղի ժամանակ վնասվել է Սուրբ Մարկոսի տաճարի խճանկար հատակն ու սյուները, նաև այնտեղի արխիվում պահվող 56 հազար փաստաթուղթ: Ջրից վնասվել է Բեթհովենի, Վիվալդիի, Չիմարոզայի, Ռոսինիի և Մոնտեվերդիի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
- Վենետիկը ծնկի է եկել
- Հեղեղված Վենետիկը
- Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան