Վենետիկ. Օպերայի առաջնախաղը կայացել է
Վենետիկը վերադառնում է սովորական կյանքի. քաղաքում ամեն օր ավելի շատ զբոսաշրջիկներ են հայտնվում, խանութներն ու ռեստորանները սպասում են իրենց հաճախորդներին: Եվրանյուզի հաղորդմամբ, չնայած քաղաքում ռեկորդային քանակի ջուր էր լցվել, «Լա Ֆենիչի» թատրոնը որոշել էր չհետաձգել Ջուզեպե Վերդիի «Դոն Կառլոս» օպերային ներկայացման առաջնախաղը:
Թատրոնի նկուղում ջուր է լցված եղել, պահանջվել է մի քանի օր, որպեսզի վերականգնվի էլեկտրալարերն ու հրշեջ ծառայությունը թույլատրել է անցկացնել առաջնախաղը:
Հիշեցնենք, որ ջրի բարձր ալիքները լվացել են Վենետիկի զբոսաշրջային վայրերի 85 տոկոսը` պատճառելով հարյուրմիլիոնավոր եվրոյի վնասներ։ Ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի: Հեղեղվել են խանութներ, շենքեր, ենթակառուցվածներք։ Ավելի քան 50 տարի առաջ՝ 1966-ին, քաղաքը կրկին մեծ վնաս էր կրել ջրհեղեղից. բազմաթիվ մարդիկ անտուն էին մնացել, մեծ վնաս էր հասցվել քաղաքի արվեստի գործերին։ Դրանից հետո ջարնցքները բարձրացվել էին մոտ 6 ոտնաչափ։
Քաղաքային իշխանությունները տեղի ունեցածը պայմանավորում են կլիմայական փոփոխություններով։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկում ջրհեղեղից փրկել են Վիվալդիի արժեքավոր ձեռագիրը
- Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
- Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի մաքրում
- Վենետիկը ծնկի է եկել
- Հեղեղված Վենետիկը
- Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում