Ջարդել են «Տնջրե ծառ» կոչվող տեղամասի ցանկապատը
Արցախի ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից գրությունն այն մասին, որ անվտանգության նկատառումներից ելնելով Կարմիր Շուկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Տնջրե ծառ» կոչվող տեղամասը ցանկապատված է և բացվում է միայն վարձակալի ներկայությամբ:
Սակայն համացանցում հայտնվել է մի տեսանյութ որտեղ, քաղաքացինները ջարդում են ցանկապատի փականը և մուտք գործում ծառի անմիջական տարածք:
Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: