Պաշտոնապես բացվել է Չարենցավանի քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Չարենցավան համայնքում ներկա է գտնվել քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընդգծելով մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի մասնաշենքի հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ որպես կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող գործոն, մարզպետը ևս մեկ անգամ հարկ է համարել նշել, որ աշխատանքային պայմանների բարելավմամբ աշխատանքի որակի, արդյունավետության նոր նշաձող է սահմանվելու:
«1.5 տարի առաջ նախարարի հետ մեր շրջայցի ընթացքում այստեղ ականատես եղանք մի վիճակի, որն ուղղակի անթույլատրելի էր:
Ոչ միայն քաղաքացիներին, ազգաբնակչությանը սպասարկելու տեսանկյունից էր անընդունելի այդ վիճակը, այլ նաև հենց մարզային ենթակայության այս ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների համար:
Պետական հաստատություններ մուտք գործելիս քաղաքացին նախ և առաջ պատկերացում է կազմում պետության, պետական կառավարման մասին հենց այդ հաստատության վիճակից»,- ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան