Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր նկատմամբ մեղադրանքներն համարում է «հեղաշրջման փորձ»
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կաշառքի, վստահության խախտման և խարդախության գործով։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը:
Մանդելբլիտը հրապարակել է մեղադրական եզրակացությունը նախօրեին ու ասել, որ «ծանր սրտացավ» որոշում է կայացրել և պնդել է, որ դա քաղաքական դրդապատճառ չունի:
«Այն օրը, երբ գլխավոր դատախազը որոշում է կայացնում Վարչապետի դեմ մեղադրական եզրակացություն հարուցել՝ կոռումպացված կառավարման լուրջ հանցագործությունների համար, ծանր և տխուր օր է իսրայելական հասարակության և անձամբ ինձ համար», - ասել է դատախազը՝ հավելելով, որ սա քաղաքականության հարց չէ: Այս մասին գրում է euronews-ը։
Նեթանյահուն հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ որևէ իրավական պարտավորություն չունի պաշտոնից հրաժարվելու համար: Նեթանյահուն մեղադրանքներն անվանել է «հեղաշրջման փորձ»՝ որպես «կեղծ դավադրություն՝ անպիտան և ողբերգական հետաքննությունների գործընթացում»:
Երեք երկար քննությունները մեղադրում են Իսրայելի ամենաերկար վարչապետին հարյուր հազարավոր եվրոների նվերներ ընդունելու մեջ։ Կաշառակերության մեղադրանքով նրան սպառնում է մինչև տաս տարվա ազատազրկում, երեք տարի՝ խարդախության և վստահության խախտման համար:
Դեպքերից մեկում, խոսվում է, որ Նեթանյահուն ընդունել է նվերներ՝ ընդհանուր 264,000 ԱՄՆ դոլար (238,000 եվրո)`հարկերից ազատման օրենսդրության փոփոխությունների դիմաց:
Նման նվերները ներառում են ծխախոտ և շամպայն հոլիվուդյան արտադրողից և ավստրալացի միլիարդատիրոջից, ասում են դատախազները:
Վերջին երկու դեպքերը ենթադրում են բանակցություններ իսրայելական ԶԼՄ-ների հետ՝ Նեթանյահուի և նրա ընտանիքի մասին ավելի դրական պատմություններ տպագրելու համար:
Առաջինում, արձանագրված խոսակցություններն ապացուցում են, որ 70-ամյա վարչապետը փորձել է բանակցություններ վարել՝ պետական «Yedioth Ahronoth» թերթում իր մասին ավելի քիչ քննադատական նյութեր տպագրելու համար։
Երկրորդ դեպքով Նեթանյահուն մեղադրվում է տարիներ շարունակ Walla կայքում հրապարակված լուսաբանումներին միջամտելու մեջ, որպեսզի այն ավելի դրական տրամադրվի իր և իր ընտանիքի նկատմամբ:
Նախօրեի մեղադրական եզրակացությունը վերջին հարվածն էր Նեթանյահուին և նրա «Լիքուդ» կուսակցության Իսրայելում՝ արդեն իսկ չկարգավորված քաղաքական լանդշաֆտի պայմաններում:
Այս տարի երկու ընտրություններից հետո աջակենտրոն առաջնորդը և նրա հիմնական ընդդիմությունը չկարողացան կառավարություն կազմել:
Եթե այս փակուղին շարունակվի, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կանցկացվեն երրորդ ընտրությունները, որի ժամանակ Նեթանյահուն կարող է զրկվել պաշտոնից, որը զբաղեցնում է 2009 թվականից: