ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. այս անգամ վետոն կիրառել է ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։
Սենատոր Ռոբերտ Մենենդեզի ներկայացրած բանաձևը կոչ էր անում հետևել Ներկայացուցիչների պալատին ու ընդունել Սենատի 150 բանաձևը:
Դևիդ Փերդյուն իր վետոն բացատրել է նրանով, որ այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Ռոբերտ Մենենդեզն ի պատասխան ասել էր, որ գիտակցում է, որ օրենսդիր աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում և ասել, որ երբ բանաձևի դեպ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինագծի օգտին, ապա ինքը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում։
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է անում ճնշում գործադրել սենատոր Փերդյուի նկատմամբ՝ հանելու վետոն ու թույլ տալ գործընկերներին՝ քվեարկություն անցկացնել Սենատում։
Նշենք, որ Սենատի յուրաքանչյուր սենատոր վետո կիրառելուև իրավունք ունի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն էր Սենատում վետո դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ
- ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին