Ֆիոնա Հիլ.Ռուսաստանը պարբերաբար է հարձակում իրականացրել ընդդեմ մեր ժողովրդավարական հաստատությունների
Նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում անցկացվող լսումների հինգերորդ օրը հանդես գալով՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը դատապարտել է հանրապետականներին այն բանի համար, որ նրանք, իր խոսքերով ասած, փորձում են կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանը ցուցաբերել է միջամտություն։ Այս մասին գրում է Ամերկայի Ձայնը։
«Ցավալի իրականություն է այն փաստը, որ Ռուսաստանը պարբերաբար է հարձակում իրականացրել ընդդեմ մեր ժողովրդավարական հաստատությունների։ Դա կասկածից վեր է»,- հայտարարեց Հիլը։
Նա նաև խորը մտահոգություն է արտահայտել այդ փաստը ստվերի տակ առնելու նպատակով Թրամփին օգնելու համար Ուկրաինայի վրա բանեցված ճնշումների կապակցությամբ։
«Եթե նախագահը կամ որևէ այլ մեկը խոչընդոտում է Միացյալ Նահանգների անվտանգությունը երկրի ներսում քաղաքական կամ անձնական շահերից ելնելով, պետք է հայտնվի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Ֆիոնա Հիլը։
Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները մասնատվում է, ճշմարտությունը՝ դրվում հացականի տակ և նրանց կանգնեցնելու համար անհրաժեշտ ժամանակը սպառվում է։
Հիշեցնենք, որ Ֆիոնա Հիլը ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով խորհրդական է եղել մինչև հուլիսի կեսը և պաշտոնը թողել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի միջև հայտնի հեռախոսազրույցից միայն մի քանի օր առաջ։
Նա հերքում է հանրապետականների այն մեղադրանքները, թե Ուկրաինան է 2016 թվականի ընտրություններում ցուցաբերել միջամտություն հօգուտ դեմոկրատների։
Իմփիչմենթի հարցով անցկացվող լսումների հինգերորդ օրը Հիլը դարձավ Թրամփի վարչակազմի երկրորդ պաշտոնյան, որը դիմակայեց Զելենսկիի հետ իր գործարքում Թրամփի ներկայացրած պնդումներին։ Նախորդ օրը Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդն էր ասել, որ նախագահն ու վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պնդել են, որ Ուկրաինան սկսի հետաքննություն Ջո Բայդընի հարցով, երբ Թրամփը կասեցրել էր Ուկրաինայի համար նախատեսված 391 միլիոն դոլարի հատկացումները։
Հինգշաբթի օրը վկայություններով հանդես եկավ նաև Կիևում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակից Դեյվիդ Հոլմսը, որի ասելով, Կիևի ռեստորաններից մեկում ինքը լսել է Սոնդլանդի և Թրամփի հեռախոսազրույցը։ Այսինքն Զելենսկիի հետ հեռախոսազրույցի հաջորդ օրը։
«Քանի որ Թրամփը շատ բարձր էր խոսում ու Սոնդլանդն էլ հեռախոսը հեռու էր պահել ականջից, ես լսեցի, թե ինչպես էր Սոնդլանդը Թրամփին վստահեցնում, որ Զելենսկին կանգնած է նրա մեջքին»,-ասել է Սոնդլանդը։
Իսկ Հոլմսի այն հարցին, թե արդյոք Թրամփը մտածում է Ուկրաինայի մասին, թե ոչ, Սոնդլանդը պատասխանել է, որ Թրամփը «թքած ունի Ուկրաինայի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Թրամփը ԱՄՆ պատմության երրորդ նախագահն է, ով առերեսվում է իմպիչմենտի հետ
- Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով լսումներ են սկսվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան