Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 77 տարեկան
«Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան: «Ազատագրական բանակի»-ի հիմնադիրն ու հրամանատարը նախևառաջ բարոյական հանճար էր` հոգու հանճար: Ասում են մարտը հաղթելու համար հերոս և հանճար է անհրաժեշտ: Որպես իսկական առաջնորդ նա հայտնվեց երբ իր կարիքն էր զգացվում, երբ հայրենիքն էր վտանգված: Նա ընտրյալ էր, և իր բանակը կազմված էր ընտրյալներից: Նա չեր փնտրում մարտիկներ, այլ նրանք էին փնտրում զորավար` նման առաջնորդ: «Առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ-ահա կատարյալ առաջնորդը»,- այսպես է նկարագրել Լեոնիդ Ազգալդյանին արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:
Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 77 տարեկան:
Օրվա առթիվ Մաշտոց և Խորենացի փողոցների խաչմերուկում գտնվող նրա հուշարձանի մոտ միջոցառում էր կազմակերպվել, որին մասակցում էին նրա մարտական ընկերները, Ազգալդյանի անվան դպրոցի սաները, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա նաև Արցախի հերոսին նվիրված հուշ-երեկո:
Նշենք, որ Ազգալդյանին Արցախի հերոս կոչում է շնորհվել այս տարվա օգոստոսի 31-ին՝ Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ։
ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։
Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան