Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին
Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին:
Մեդալն Արման Պադարյանին է փոխանցել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Այն հանձնվել է Պադարյանին հայ-լեհական մշակութային հարաբերություններում մեծ ներդրման՝ մասնավորապես՝ վերջին 12 տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի համերգ կազմակերպելու համար: Այդ համերգները նպաստել են երկու երկրների կապերի սերտացմանը:
Համերգներ կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, այլև մի շարք լեհ երաժիշտների մասնակցությամբ՝ Հայաստանում և Լեհաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան