Telegram-ի ստեղծողը օգտատերերին խորհուրդ է տալիս անվտանգությունից ելնելով հեռացնել WhatsApp-ը
Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը քննադատել է WhatsApp-ի մեսենջերը՝ անվտանգության խնդիրների պատճառով:
«WhatsApp-ը ոչ միայն չի պաշտպանում ձեր հաղորդագրությունները, այս հավելվածը անընդհատ օգտագործվում է որպես տրոյական ձի՝ օգտագործելու այն լուսանկարներն ու հաղորդագրությունները, որոնք կապված չեն մեսենջերի հետ», - ասել է Դուրովը Telegram ալիքում: Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ Դուրովի, խնդիրը կայանում է Facebook- ի քաղաքականության մեջ, որին պատկանում է WhatsApp-ը:
Բացի այդ, Դուրովը նշել է, որ այս մեծության խոցելիությունը կարող է օգտագործվել որպես «backdoor»՝ ալգորիթմի թերություն, որը դիտավորյալ արվել է մշակողի կողմից և թույլ է տալիս տվյալներին չարտոնված մուտք:
Դուրովը խոստովանել է, որ Telegram- ի գոյության վեց տարիների ընթացքում այն բախվել է նման խոցելիությունների, այնուամենայնիվ, կասկած է հայտնել, որ WhatsApp-ն անվտանգության նման սխալներ է թույլ տալիս համակարգի թերությունների պատճառով: Դուրովը հորդորել է օգտատերերին՝ հեռացնել WhatsApp-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան