Victoria's Secret-ը չեղարկել է իր նորաձևության տարեկան ցուցադրությունը
Victoria's Secret ապրանքանիշը չեղյալ է հայտարարել իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը` հեռուստատեսային վարկանիշների անկման և միջոցառման քննադատության աճի պատճառով: Այս մասին գրում է BBC-ն։
Ցուցադրության մեկնարկը եղել է 1995 թ.-ին և ժամանակին այն համարվում էր փոփ մշակույթի ամենամեծ իրադարձություն, որն ունենում էր միլիոնավոր դիտումներ:
Նախորդ տարի շոուն ունեցավ իր ամենացածր վարկանիշն ու քննադատության ենթարկվեց սեքսիստական, հնացած և բազմազանության պակասի պատճառով: Ապրանքանիշի մայր ընկերությունը L Brands- ը նշել է, որ կարևոր է «զարգացնել» մարկետինգային ռազմավարությունը:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի բրենդը հատուկ տարեկան շոուի համար պատրաստում էր միլիոն դոլարների հասնող ներքնազգեստներ, որոնք կրում էին լավագույն մոդելները, որոնց թվում էին Թիրա Բենքսը, Հեյդի Քլամը, Միրանդա Քերը։
Հարակից հրապարակումներ`
- Victoria's Secret-ը ներկայացրել է 1մլն դոլար արժեցող տարվա կրծկալը
- Victoria's Secret-ի հրեշտակը երեք օրում Vogue-ի համար բացահայտել է Հայաստանը