«Ժողովուրդ». Հանգիստ կարող էին բռնել դուրս շպրտել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին վարչապետ Փաշինյանի հանդիպման սկանդալային ընթացքի, Բաքվի հատուկ ծառայությունից վիդեոբլոգեր ներկայացածի` եկեղեցի մուտք գործելու և ՀՀ վարչապետին հարցեր ուղղելու հնարավորության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի «Կրակեմ Հրաչի» հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` «Մտահոգիչ չէ՞, որ ադրբեջանցին կարողացել է մուտք գործել, կարող էր ահաբեկիչ լինել, այստեղ չկա՞ ԱԱԾ և ՊՊԾ աշխատակիցների թերացումը», Հ. Հարությունյանը պատասխանել է` եթե փակ հանդիպում է եղել, և ադրբեջանցին ներս է մտել, ապա բացթողում է, իսկ եթե հանդիպումը բաց է եղել, ոչինչ: «Այնտեղ իրեն նորմալ տղերք են պահողները, իրենց գործի լավ մասնագետներն են, դա մեկ, երկրորդն էլ, որ Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իր թիկունքում անմիջապես ով է կանգնած: Մեր աշխատողն է կանգնած, որը ամեն վայրկյան կարող էր վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ, որ, հանգստացեք, բան, հանգիստ կարող էին բռնել դուրս շպրտեին»,- ասել է ՊՊԾ նախկին պետը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան